MakaryanNews-ի տեղեկություններով` իրավապահները խուզարկություն են իրականացնում նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես» սպորտային համալիրում: Համալիրն այս պահին փակ է, մարզվողներին դուրս են հանել տարածքից: Բացի այս, խուզարկություններ են իրականացվում նաև «Օլիմպավանում», որը գտնվում է Դավիթաշենում: