Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սմբատ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ գործողությունները դեռ չեն ավարտվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը նշել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։