Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ճանապարհ են հարթել կայուն և անդառնալի խաղաղության հաստատման համար։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև երկու երկրների հասարակություններին՝ խաղաղության և հաշտեցման գործընթացում։
«ԵՄ-ն շարունակում է աջակցել երկու երկրներին և նրանց հասարակություններին՝ խաղաղության և հաշտեցման ճանապարհին»,- նշել է Գրոնոն։