Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած և ավտոմեքենա գողացած 27-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կիրակի օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել և ժամանել դեպքի վայր, որտեղ կասկածյալին հայտնաբերել ու ձերբակալել են տան ներսում։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ենթադրաբար, մեքենայով շրջել է թաղամասում։ Գողացված ավտոմեքենան, ըստ New York Post-ի հրապարակման, պատկանել է Քարդաշյանի աշխատակիցներից մեկին։
Քարդաշյանն ու նրա երեխաները ներկայում բնակվում են առանձնատնից ոչ հեռու գտնվող վարձակալած տանը, քանի որ մոտ 60 միլիոն դոլար գնահատվող առանձնատունը վերանորոգվում է։
Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կալվածքը ձեռք էին բերել 2014 թվականին՝ մոտ 20 միլիոն դոլարով։
Ոստիկանությունը 27-ամյա կասկածյալի ինքնությունը դեռ չի հրապարակել։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։