Օգոստոսի 13-ին հայտնաբերված զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ իրավապահները պարզել են մի շարք հանգամանքներ։ Ըստ «Ժողովուրդ»-ի զինծառայողը նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել, իսկ դեպքի շրջանակում մեկ ժամկետային զինծառայող կալանավորվել է։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ Գրիգոր Զաքարյանին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինծառայողների շրջանում դարձել է տարաձայնությունների պատճառ։
Ըստ հրապարակման՝ զինծառայողների միջև խոսակցությունները հետագայում սրվել են, հնչել են նաև հայհոյանքներ, ինչից հետո իրավիճակը խորացել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննության շրջանակում։