Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «Խաղաղության խորհրդի» հետ համաձայնել է Գազայի համար երկու աշխատանքային խմբի ստեղծմանը։ Առաջինը կզբաղվի ՀԱՄԱՍ-ի զինաթափմամբ և Գազայի ապառազմականացմամբ, իսկ երկրորդը՝ բնակչության համար սանիտարական պայմանների, մաքուր ջրի և հանրային առողջապահության հարցերով։
Նեթանյահուն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները բանակցություններից հետո ընդգծել են, որ Գազայի վերակառուցումը, ըստ Իսրայելի դիրքորոշման, պետք է սկսվի միայն ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումից և անկլավի ապառազմականացումից հետո։