ԱՄՆ-ն մոտ 7.5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համար

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Միացյալ Նահանգները մոտ 7.5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին, լրագրողներին և բլոգերներին ֆինանսավորելու համար․ այս մասին են վկայում ԱՄՆ կառավարության ծախսերի տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն:

Ի սկզբանե Վաշինգտոնը նախատեսել է 15 միլիոն դոլար ծախսել Հայաստանում մեդիա ծրագրի վրա։ Այն մեկնարկել է 2023 թվականին և նախատեսված էր մինչև 2028 թվականը, սակայն դադարեցվել է երկու տարի անց։ Միջոցները փոխանցվել են անկախ լրատվամիջոցներին աջակցող միջազգային ոչ առևտրային Internews կազմակերպության միջոցով։

Գործակալության վերանայած փաստաթղթերի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ 59 հայկական լրատվամիջոց աջակցություն է ստացել, մեդիա ոլորտի 338 ներկայացուցիչ վերապատրաստվել է, իսկ լրագրողներն ու բլոգերները ծրագրի աջակցությամբ հրապարակել են 805 նյութ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո նոր վարչակազմը սկսել է արտասահմանյան օգնության, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի լայնածավալ վերանայում։ Այդ վերանայման շրջանակում 2025 թվականի մարտի 1-ին դադարեցվել է Internews-ի դրամաշնորհի ֆինանսավորումը, որն ուղղված էր Հայաստանում մեդիա ծրագրի իրականացմանը։

 

Կիսվել նյութով