Բողոքի ակցիա՝ ԱԱԾ շենքի դիմաց․ պահանջը՝ Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը քաղաքացիներին կոչ է անում միանալ վաղը ԱԱԾ շենքի մոտ կայանալիք բողոքի ակցիային, որի պահանջն է՝ կալանավորել Սյունիք ներթափանցած ադրբեջանցուն և նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունում նշված է․

«Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։

Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն սեփական քաղաքացիներին հետապնդելով, իսկ սահմանները մնացել են անպաշտպան։

Սակայն մենք չենք կարող հաշտվել այս անպատվության հետ։ Ուստի կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ հոկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին ԱԱԾ շենքի դիմաց մեկնարկող բողոքի ակցիային։

Մենք պահանջում ենք.

— Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին։

— Վերջինիս չազատել որպես «բարի կամքի դրսևորում», այլ փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

Հոկտեմբերի 2

Ժամը՝ 15:00-ին

Վայրը՝ ԱԱԾ շենքի դիմաց»։

Կիսվել նյութով