Սևանի ափամերձ տարածքներում 2027-ին առնվազն 150 շենք-շինություն կապամոնտաժվի

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում 2027 թվականին նախատեսվում է ապամոնտաժել առնվազն 150 շենք-շինություն և ենթակառուցվածք։ Այս մասին նշված է կառավարության հաստատած՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման 2027 թվականի տարեկան ծրագրի նախագծի հիմնավորման մեջ։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծով նախատեսվում է նախ գույքագրել 1901.5 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ջրածածկման ենթակա տարածքներում առկա շենք-շինություններն ու ենթակառուցվածքները, սահմանել առաջնահերթությունները և դրանցից առնվազն 150-ը ապամոնտաժել։ Նախատեսվում է նաև հեռացնել առաջացած թափոններն ու մաքրել տարածքները։

Միաժամանակ նախատեսվում է ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող մոտ 200 հողօգտագործողի հողօգտագործման իրավական հիմքերը։

Ծրագրով նախատեսվում է նաև Սևանի ջրհավաք ավազանում գործունեություն իրականացնող 100 խոշոր ջրօգտագործողի համալիր ուսումնասիրություն։ Համադրվելու են նրանց ջրօգտագործման թույլտվություններով սահմանված և փաստացի ջրառի ու ջրահեռացման ծավալները։

Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է ստեղծել խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ միասնական տվյալների բազա, բացահայտել թույլատրված և փաստացի ջրօգտագործման ծավալների տարբերությունները, իսկ խնդիրների հայտնաբերման դեպքում մշակել դրանց վերացման առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ։

Կիսվել նյութով