Flydubai-ի երկրորդ օդաչուին մահապատիժ է սպառնում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Flydubai-ի երկրորդ օդաչուին, ով փորձում էր ահաբեկչություն իրականացնել Իսրայելում, սպառնում է մահապատիժ։ Տղամարդու ճակատագիրը բացահայտել է Bild թերթը։

Աղբյուրի տվյալներով՝ Արաբական Միացյալ Էմիրություններում տղամարդուն սպասվում է առավելագույն պատիժ, որը նախատեսվում է նշանակել Աբու Դաբիում։

Հայտնի է դարձել նաև, որ Համամ ալ-Համամին դեռևս հուլիսին էր ծրագրել ավիաաղետ կազմակերպել, սակայն փոխել է իր որոշումը, քանի որ այդ անգամ ինքնաթիռում եղել է իր ընկերը։

Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ ուղևորվող flydubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և որոշ ժամանակ անց արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել է, որ օդանավում միջադեպ է տեղի ունեցել։

Ավելի ուշ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ օդաչուներից մեկը դանակով վիրավորել է երկրորդ օդաչուին և փորձել կործանել ինքնաթիռը։ ԶԼՄ-ների վերջին հաղորդագրությունների համաձայն՝ տուժած կապիտանը ԱՄԷ-ի քաղաքացի է, իսկ հարձակվող երկրորդ օդաչուն՝ Օմանի քաղաքացի։

Կիսվել նյութով