Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Քեհլ քաղաքի բնակելի շենքերից մեկի բնակարանում հայ ընտանիքի հինգ անդամի դի է հայտնաբերվել, այդ թվում՝ երեք երեխաների։ Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, շտապօգնության ծառայությունը օգնություն է ցուցաբերել ևս երկու երեխայի։
Նախնական տեղեկություններով՝ ընտանիքի երեխաներն այդ առավոտյան դպրոց չեն գնացել։ Մահացածներն են ընտանիքի 46-ամյա հայրը, 74-ամյա տատը և 10-14 տարեկան 3 երեխաները։ Նրանց բոլորի դիերը կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության։ Մահվան հստակ պատճառները դեռ քննվում են։
Իրավապահները քննում են այն վարկածը, որ մահվան պատճառը բնակարանում տեղի ունեցած գազի արտահոսքն է՝ շմոլ գազը։