Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները․ «Փաստ»

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

«Փաստ» թերթը գրում է.

«Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։

Մարտի 1-ի գործով տարիներ շարունակ քննություն է ընթանում դատարանում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի դեմ։ Օրեր առաջ իրավապահները հայտնեցին, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ է նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանը, որի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Կիսվել նյութով