ՔՊ-ի ներկուսակցական «դեմոկրատիան». Ռոմանոս Պետրոսյանից դժգոհելու պատճառով ՔՊ-ականը ստիպված եղավ լքել կուսակցությունը

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Երեկ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով ՔՊ ներքին չաթում ծավալված «ռազբոռկան» ավարտվել է չաթից հեռացմամբ:

MakaryanNews-ը տեղեկացավ, որ Աննա Հակոբյանի բարեկամ պատգամավոր Էդգար Հակոբյանի սպառնալիքներից ու կշտամբանքներից հետո Վահագն անունով ՔՊ-ականը, որ համարձակվել էր դժգոհել իրենց թաղամասում պարբերաբար տեղի ունեցող հոսանքազրկումներից, վիավորվել է կուսակիցների արձագանքից ու որոշել լքել չաթը, չի բացառվում` նաև կուսակցությունը:

«Էս ամեն ինչից հետո իմ կարծիքով ճիշտ կլինի իմ կողմից լքել խումբը։ Մի տեսակ վախի մթնոլորտ ա տիրում։ Ու առհասարակ, ինչպես հասկանում եմ, ես ավելի լավ է չունենամ կուսակցական որևէ պատկանելիություն։ Վերջ, այսքանը։ Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցէ՛ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալություն, Հաջողություն»,-գրել է վիրավորված ՔՊ-ականը:

Էդգար Հակոբյանն էլ, արձագանքելով նրա նեղստած հրաժեշտի խոսքին, ձայնային հաղորսագրությամբ նորից կշտամբել է կուսակցին. «Եթե դու Իրաքյան Քուրդիստանի պատկերացումներ ունես Հայաստանի Հանրապետության մասին, ուրեմն քո գլխում խնդիր կա ինչ-որ, Վահագն ջան, ու քո թողած ձայնայինին ես շատ անհամաչափ մեղմ եմ պատասխանել, ավելին էր անհրաժեշտ պատասխանել։ Մնացածը գնա, մտածի՛ր։ Իսկ ինչ վերաբերում ա, որ որոշում ես կայացրել հեռանաս, լավ ես արել, քո որոշումը հարգում ենք, հաջողություն, լավ մնա»:

Թեմային փորձել է միջամտել մեկ այլ ՔՊ-ական` «կառուցողական դաշտ բերելով» երկրում եղած խնդիրներից դժգոհող կուսակցին:

«Նման դեպքերում խնդրում եմ անձնական նամակով ուղարկել: Եվ խնդրում եմ կոռեկտության սահմանները չանցնել, խոսում ենք կուսակցության Վարչության անդամի մասին, պետք է հարգել ինստիտուները»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով