Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։ Այդ մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ աբսուրդ որակելով իր նկատմամբ հարուցված նոր գործը։
«Այդ գործը կապված է երևի իմ՝ Հայաստանից երեք օրով մեկնելու հետ, արագ գործ են ստեղծել: Այդ գործին ծանոթացել եմ, աբսուրդ է, ինչ ասեմ»,– նշել է նա:
Քոչարյանի մեկնաբանմամբ՝ մեղադրանքի մեջ իր գործողությունը նկարագրվում է 2004 թվականի իրադարձությունների հետ:
«Որպես նախագահ վավերացրել եմ Կառավարության որոշումը: 2005 թվականի սահմանադրությամբ նախագահի պարտականությունն էր դա: Գործը ուղղակի աբսուրդային է․ Չվավերացնելու տարբերակ սահմանադրությունը չէր էլ նախատեսում»,– հավելել է նա: