Իրանը փակում է Հորմուզի նեղուցը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար փակելու որոշման մասին՝ այն ներկայացնելով որպես պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող գործողություններին։ Այս մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը։

Հաղորդագրության համաձայն՝ որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից պատերազմի դադարեցման համաձայնագրի առաջին կետի խախտմամբ, ինչպես նաև Լիբանանի հարավում Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումներով։

Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբից նշել են, որ Լիբանանի բնակչության զանգվածային զոհերի և տեղահանությունների, ինչպես նաև լիբանանյան տարածքներից իսրայելական զորքերի դուրս չբերման պայմաններում Հորմուզի նեղուցը կփակվի նավերի անցման համար։

«Սա համաձայնագրի խախտմանն ուղղված առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կձեռնարկվեն և կիրականացվեն լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել նյութով