Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի հոդվածներով: Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Առավոտյան հայտնի էր դարձել, որ բերման են ենթարկվել Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց թվում է նաև Սմբատ Լպուտյանը, ով 2012 թվականից Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է: Մեղադրանքն առնչվում է Մանկավարժական համալսարանի շախմատի գիտահետազոտական կենտրոնին:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լպուտյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա ազատ է արձակվել, կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը:

Կիսվել նյութով