Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է Փաշինյանի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։