Մոսկվան աջակցում է Պեկինի որոշմանը. Զախարովա

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մոսկվան ողջունում է Պեկինի որոշումը՝ չկիրառել ԱՄՆ պատժամիջոցները չինական ընկերությունների նկատմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Չինաստանի Առևտրի նախարարությունը հրաման էր արձակել, որով արգելվում էր ճանաչել և պահպանել ԱՄՆ պատժամիջոցները հինգ չինական նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ, որոնք մեղադրվում են Իրանի հետ նավթի առևտրի մեջ։

«Մենք ողջունում ենք և լիովին արդարացված ենք համարում Չինաստանի կառավարության կողմից անօրինական պատժամիջոցների կիրառումը խոչընդոտելու որոշումը»։ — նշեց դիվանագետը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան դատապարտում է միակողմանի պատժամիջոցները։ «Դրանք անամոթ միջամտություն են ինքնիշխան երկրների կենսական շահերին, դրանք անօրինական են», — ընդգծել է նա։

Կիսվել նյութով