46 մարդ է իջել հանտավիրուսով ախտահարված MV Hondius զբոսանավից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործառնությունների ղեկավար Դիանա Ռոխաս Ալվարեսը, հաղորդում է CNN-ը:
ԱՀԿ տվյալներով՝ այս պահին իջեցվել են Իսպանիայից, Ֆրանսիայից, Կանադայից և Նիդերլանդներից ժամանած ուղևորները։ Ալվարեսը նշել է, որ մնացած բոլոր ուղևորներն ափ կիջնեն մինչև երկուշաբթի երեկո։ Երբ նավը ժամանել է Տեներիֆե, դրա վրա ընդհանուր առմամբ եղել է 146 ուղևոր և անձնակազմի անդամ։
Ալվարեսի խոսքով՝ դրանից հետո Hondius-ը կուղևորվի Նիդերլանդներում գտնվող իր «սկզբնական նավահանգիստ»։
Նավում կմնա անձնակազմի 30 անդամ, ինչպես նաև բժշկական խումբ, հավելել է նա։