Գագիկ Ծառուկյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր որդու վերաբերյալ արված հայտարարությանը։
«Քաղաքականության մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ ընտանիք չի կարելի մտնել։ Եթե մեկն ունի երեխա, մայր, ծնող, ապա չի կարելի այդ մասին խոսելը, դա ընդունված չէ, ես իմ կլասսը չեմ գցելու»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
Հիշեցնենք՝ Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել Ծառուկյանի ու իր որդու մասին խոսելիս։ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»,-տիրապետումը կորցրած` Շենգավիթում բղավում էր Փաշինյանը։