Անհետացել են իմ նամակ–բողոքները․ Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված նամակներն անհետացել են։ Այս մասին Բաբայանը հայտնել է Բաքվի բանտից՝ ձայնային ուղերձով դիմելով մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին։

«Մենք արդեն 3 տարի է` այստեղ ենք, մեծ խախտումներով «դատական գործընթացներ» են։ Այդ խախտումներին ավելացել է ևս մեկը․ անհետացել են վերաքննիչ դատարանին ուղղված նամակ-բողոքներս, որպեսզի այդ գործը վերանայվի։ Փաստաբանս մայիսի 7-ին է ինձ այդ մասին հայտնել ու բողոքների հանձնման վերջին օրը փետրվարի 25-ն էր, բայց ես փետրվարի 23-ին 2 դիմում եմ ուղարկել ու 1 նամակ։ Հիմա ստիպված ևս մեկ նամակ եմ գրել, բայց պատասխանը դեռ չունեմ ու չի բացառվում, որ կրկին այնպես կանեն, որպեսզի չկարողանամ դիմումներս ներկայացնել վերաքննիչ դատարան»,- ասում է Բաբայանը։

Նա պատմում է, որ ապրիլի 21-ին մեկուսարանից տեղափոխվելու ժամանակ առգրավվել է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առաջին ատյանի դատարանում ունեցած վերջին ելույթը` նշելով, որ սրանք բոլոր քննադատական ելույթները ոչնչացնելուն ուղղված քայլեր են։

Նա խնդրում է բոլորին օգնել իրենց ստեղծված իրավիճակում՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրական խաղաղության։

 

Կիսվել նյութով