Նիկոլ Փաշինյանը թքա՞ծ ունի արտերկրում ապրող թոշակառուների վրա (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ն այսօր Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսում բարձրացրեց Հայաստանից դուրս ապրող թոշակառուների հարցը, որոնք հնարավորություն չունեն տարին մեկ գալ Հայաստան, այստեղ բանկում «ներկա» գրվեն, որ կարողանան ևս մեկ տարի կենսաթոշակ ստանան:

Այսպիսի խնդրի առջև են կանգնել, օրինակ, ԱՄՆ-ում բնակվող պահեստազորի սպաները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող տարին մեկ գալ Հայաստան և բանկերում «ներկա» գրվել, ինչի պատճառով զրկվում են իրենց հասանելիք կենսաթոշակից:

Նիկոլ Փաշինյանն այսօր այս հարցին որևէ խելամիտ լուծում առաջարկելու փոխարեն ասաց, թե պահեստազորի սպան ինչու՞ չի կարողանում տարին մեկ գալ Հայաստան:

Ըստ երևույթին` Փաշինյանը թքած ունի արտերկրում ապրող թոշակառուների վրա, որոնք իր համար այս պահին պոտենցիալ ընտրազանգված չեն, որ նրանց էլ սիրի ու սրտիկներ ցույց տա:

Մանրամասն` տեսանյութում

Կիսվել նյութով