Ռուսաստանին մտահոգում է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը. Զախարովա

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանը մտահոգություն է հայտնում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա-ն՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։

Նրա խոսքով՝ հայկական իշխանությունների եվրատլանտյան ուղղվածությունը չի կարող անտարբեր թողնել Մոսկվային, հատկապես այն պայմաններում, երբ, ըստ Զախարովայի, Եվրոպական միությունը տնտեսական կառույցից աստիճանաբար վերածվում է ռազմական ու ագրեսիվ բլոկի՝ սերտ կապեր ձևավորելով ՆԱՏՕ-ի հետ։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի ապագա զարգացման ուղին պետք է որոշի հենց հայ ժողովուրդը։

«Ռուսաստանը շահագրգռված է տեսնել իրականում ինքնիշխան և անկախ Հայաստան, որը մեզ համար մշտապես եղել է հավասար գործընկեր»,- ընդգծել է Զախարովան։

Կիսվել նյութով