Քվեարկությունից առաջ ՆԳՆ-ն ձերբակալությունների կադրեր է հրապարակել:
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել և ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են մեկ անձի: Նա ներկայացվել է Քննչական կոմիտե», -նշված է հաղորդագրության մեջ։