ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ Հորմուզի նեղուցի փակման պատճառով․ Կալաս

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Բրյուսելը հայտարարել է Իրանի դեմ առաջին նման պատժամիջոցների մասին՝ Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումների ֆոնին։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են այն իրանցի անձանց և կազմակերպություններին, որոնք մասնակցել են նեղուցի փակման գործողություններին։

Կալասը նշել է, որ Եվրամիությունը Հորմուզի նեղուցի փակումը դիտարկում է որպես նավարկության ազատության խախտում և ընդգծել, որ սա առաջին դեպքն է, երբ ԵՄ-ն նման հիմքով պատժամիջոցային մեխանիզմ է կիրառում։

Նա նաև նախազգուշացրել է, որ Իրանի և Իսրայելի միջև շարունակվող ռազմական լարվածությունը կարող է վերածվել լայնամասշտաբ հակամարտության՝ ծանր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

«Բոլոր կողմերը պետք է վերադառնան բանակցությունների ուղուն», — ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Կիսվել նյութով