Կառավարությունը հունիսի 11-ի նիստում որոշել է 6 ամսով արգելել ցորենի արտահանումը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի պարենային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի ներքին արտադրությունը չի բավարարում ցորենի պահանջարկը, և շուկայի հիմնական կարիքները հոգացվում են ներմուծման միջոցով։ Միաժամանակ, սահմանված արգելքը չի կիրառվի այն ապրանքների նկատմամբ, որոնք ներմուծվել են Հայաստան և արտահանվում են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։
Կառավարությունը նաև 6 ամսով արգելել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։
Որոշման նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակը, նվազեցնել առանց կատալիզատորների շահագործվող տրանսպորտային միջոցներից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալը և կանխել կատալիզատորների ապօրինի շրջանառություն