Հնդկաստանում ռազմատրանսպորտային Ան-32 (An-32) ինքնաթիռ է կործանվել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնվող «Ջորհատ» ավիաբազայում՝ վայրէջք կատարելու պահին։
Այս մասին պաշտոնապես հայտնել են Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) հրամանատարությունից։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Զոհերի, տուժածների կամ ինքնաթիռում գտնվող անձանց հստակ թվի մասին տվյալներ պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաղորդում: