Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները նախատեսվում է անցկացնել հուլիսի 4-9-ը։
Հաղորդվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին և 5-ին՝ Թեհրանում։ Հուղարկավորությունը կկայանա հուլիսի 6-ին՝ նույնպես Թեհրանում, իսկ հուլիսի 7-ին նախատեսված է ևս մեկ արարողություն Ղոմ քաղաքում։
Վերջնական հուղարկավորության արարողությունը կանցկացվի հուլիսի 9-ին՝ Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանում։
Ավելի վաղ՝ մարտի 4-ին, տեղեկություններ էին տարածվել, որ Ալի Խամենեիի հուղարկավորությունը հետաձգվել է։ Սկզբնական ծրագրով այն պետք է մեկնարկեր մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին, իսկ հրաժեշտի արարողությունը նախատեսված էր անցկացնել երեք օր և երեք գիշեր։