Վերացվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանքի որոշումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։

Հակակոռուպցիոն դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ նման որոշում վերաքննիչը կայացրել է, բայց դատախազությունն այն բողոքարկել է Վճռաբեկ, սակայն այս ատյանը անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրներին՝ Ալեքսանդր Սարգսյանին և Լևոն Սարգսյանին իրավապահները փետրվարին մեղադրանք էին առաջադրել դեռ 2020-ից քննվող մի գործով, որի առանցքային մեղադրյալներից է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Գլխավոր դատախազության փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, Հակակոռուպցիոն դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։ Լևոն Սարգսյանը վաղուց էր հետախուզվում մեկ այլ գործի շրջանակում։ Այս նոր գործով Սարգսյանները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:

 

Կիսվել նյութով