Հրմշտոց՝ ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ. կա զոհ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ֆուտբոլասերների մեծ հավաքի ընթացքում հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ տարբեր վնասվածքներ ստացել։

Դեպքը գրանցվել է Հաշիմյան հրապարակում, որտեղ հարյուրավոր երկրպագուներ հավաքվել էին դիտելու Աշխարհի առաջնության Հորդանան-Ալժիր հանդիպումը։ Հանրային անվտանգության վարչության տվյալներով՝ մարդկանց մեծ կուտակումն ու ամբոխի շարժը հանգեցրել են անկարգ իրավիճակի։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, սակայն նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Մնացած վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։

Կիսվել նյութով