Երկար դադարից հետո Իրանը վերաբացել է իր օդային տարածքը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում օդային երթևեկության լիարժեք վերականգնման մասին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օդային տարածքն արդեն բաց է, և քաղաքացիական ավիացիան վերադառնում է բնականոն աշխատանքի։

Հիշեցնենք, որ Իրանի օդային տարածքը փակվել էր ռազմական լարվածության և անվտանգության սպառնալիքների պատճառով։ Այդ ընթացքում այն պարբերաբար բացվում և կրկին փակվում էր՝ կախված իրավիճակի զարգացումներից։

Վերջին որոշմամբ, սակայն, սահմանափակումները հանվել են, և թռիչքները կարող են իրականացվել երկրի ամբողջ տարածքում։

Կիսվել նյութով