Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների պայմանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հենվելով Ստամբուլում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ այդ փաստաթղթերը ժամանակին նախաստորագրվել էին ուկրաինական պատվիրակության կողմից, ինչը, նրա խոսքով, վկայում է դրանց ընդունելի լինելու մասին։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ հնարավոր բանակցությունները պետք է հիմնված լինեն ոչ միայն նախկին համաձայնությունների, այլև ներկայումս ձևավորված իրողությունների վրա։

Կիսվել նյութով