Թուրքիայի Քըրըքքալե նահանգում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում և դրա ոչնչացման օբյեկտում, որի հետևանքով երկու մարդ զոհվել է։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել բազմաթիվ փրկարարական խմբեր, ժանդարմերիայի ստորաբաժանումներ և շտապօգնության մեքենաներ։
Իշխանությունները սկսել են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը, իսկ տարածքում իրականացվում են անվտանգության և որոնողափրկարարական աշխատանքներ։