Հայաստանի 4 քաղաքում օդի աղտոտվածությունը գերազանցել է նորման

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի չորս քաղաքներում գրանցվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ. հունիսի 8-14-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման։

Ըստ Մոնիթորինգի կենտրոնի տվյալների՝ ամենաերկարատև աղտոտվածությունն արձանագրվել է Վանաձորում՝ հատկապես Վարդանանց փողոցում պահպանվելով գրեթե ողջ շաբաթ, ինչպես նաև Ծատուրյան ու Հերացի փողոցների հատվածներում։

Փոշու սահմանային կոնցենտրացիայի խախտումներ են ֆիքսվել նաև Հրազդանում՝ 4 օր անընդմեջ, Գյումրիում՝ հունիսի 13-ին, և Արարատում՝ հունիսի 10-ին։

Կիսվել նյութով