Ռուսաստանի Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցրել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի նկատմամբ։
Նոր կանոններով արգելվել է վառելիքի վաճառքը շարժական տարաներով, իսկ Կուրգանի մարզում սահմանվել են նաև մեկ մեքենային վաճառվող վառելիքի քանակի սահմանաչափեր։
Տարածաշրջանային իշխանությունները պատճառների թվում նշում են լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում անվտանգային ռիսկերը, որոնք բարդացնում են վառելիքի մատակարարումները։
Միաժամանակ, Ռուսաստանում նկատվել է նաև բենզինի արտադրության ծավալների անկում, ինչի ֆոնին իշխանությունները խստացնում են շուկայի վերահսկողությունը՝ արգելելով վառելիքի վերավաճառքը մի շարք հայտնի առցանց հարթակներում։