Չալաբյանը կալանավորվեց

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ (դատավոր՝ Ջոն Հայրապետյան) երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Չալաբյանը կալանքը կրելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատարանն արգելել է նաև Չալաբյանի հետ բոլոր տեսակցությունները՝ բացառությամբ պաշտպանների։

Փաստաբանը նշեց, որ դատարանի որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով՝ կալանավորման համար բավարար հիմքեր չուներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ 2026թ․ հունիսի 24-ին, խուզարկվել էր Ա. Չալաբյանի բնակարանը։ Նա ձերբակալվել էր։

Կիսվել նյութով