Յուրաքանչյուր դեպք իր հետքն է թողնում․ ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ ցավոտ որոնումների մասին (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ջրասուզակ Վահե Մելքոնյանը պատմում է փրկարարի աշխատանքի, հոգեբանական ծանր ապրումների և ծառայության ընթացքում հանդիպող դժվարությունների մասին։

«Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,- նշում է նա։

Տեսանյութում Վահե Մելքոնյանն անդրադառնում է նաև Փամբակ գետում խեղդված երկու քույրերի որոնողական աշխատանքներին։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին անհետացած 7 և 13 տարեկան քույրերի որոնումները տևել էին օրեր։ Ավելի ուշ գետում հայտնաբերվել էին նրանց մարմինները։

Ջրասուզակը խոսում է նման դեպքերի ժամանակ փրկարարների առջև ծառացած մարտահրավերների և մարդկային ծանր ապրումների մասին։

Կիսվել նյութով