Իսրայելը հայտարարել է, որ չի փոխի իր որոշումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը չի պատրաստվում լքել Լիբանանի հարավում զբաղեցրած դիրքերը՝ անկախ արտաքին ճնշումներից։ Հաղորդում է Kan-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի փոխի իր ներկայիս քաղաքականությունը նույնիսկ այն դեպքում, եթե նման պահանջ հնչի Միացյալ Նահանգների կողմից։

Կացը նաև նշել է, որ Իսրայելը մտադիր չէ թույլ տալ խաղաղ բնակիչների վերադարձը այն տարածքներ, որոնք գտնվում են իր վերահսկողության ներքո։ Նախարարի պնդմամբ՝ նման քայլը կարող է կրկին անվտանգության սպառնալիքներ ստեղծել իսրայելական ուժերի համար։

Կիսվել նյութով