Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների իրականացման պատճառով և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես կփակվի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթուղիները և օգտվել այլընտրանքային ճանապարհներից՝ հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու համար