Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներկայում կանգնած է կարևոր ընտրության առաջ։
«Այս պահին Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, գտնվում է ճամփաբաժնի վրա։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս հարցը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ երկու երկրները դարեր շարունակ եղել են հարևան և սերտ հարաբերություններ են պահպանել։
Պեսկովը նաև հիշեցրել է, որ Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կշարունակի իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը, Ռուսաստանի գնահատմամբ, ավելի շահավետ է, քան մյուս հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու հեռանկարը։