Ինչո՞ւ է Պուտինը մերժում Զելենսկու առաջարկը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրապարակային նամակը չի նպաստում հակամարտության կարգավորմանը և պայմաններ չի ստեղծում բանակցությունների համար։

Պուտինի խոսքով՝ Զելենսկու հանդիպման առաջարկից ընդամենը մի քանի օր անց ուկրաինական ուժերը հարված են հասցրել Ստարոբելսկիում գտնվող ուսումնական հաստատությանը, ինչը, նրա կարծիքով, հակասում է խաղաղության մասին հայտարարություններին։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ նման գործողությունները հարցեր են առաջացնում Կիևի՝ բանակցություններին պատրաստ լինելու վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Զելենսկու ուղերձում տեսնում է «կոպտության տարրեր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին բաց նամակով Պուտինին առաջարկել էր հանդիպել երրորդ երկրում և քննարկել հակամարտության ավարտի հնարավորությունները։

Կիսվել նյութով