Վենեսուելայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել ուժեղ երկրաշարժից հետո, որը զգացվել է երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում։
Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հաստատել է, որ երկրաշարժի հետևանքով կան զոհեր, սակայն դրանց թիվը դեռևս չի հրապարակվել։
Նրա խոսքով՝ վնասների պատճառով փակվել է նաև երկրի գլխավոր՝ Մայկետիա օդանավակայանը։ Միաժամանակ շարունակվում են փրկարարական և գնահատման աշխատանքները։
Սոցիալական ցանցերում տարածվող կադրերը վկայում են շենքերի և ենթակառուցվածքների զգալի վնասների մասին, մինչդեռ իշխանությունները շարունակում են պարզել աղետի ամբողջական հետևանքները։