ԱԺ նախագահի թեկնածուի ընտրության վերաբերյան Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը չի շտապում հայտնել։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ առաջադրված թեկնածուներից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը։ Դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Կլսենք թեկնածուներին, հարցեր կտանք և որոշում կկայացնենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե իր քվեարկությունը կանի գաղտնի ռեժիմով։