Այս որոշումը համարում ենք իրականում խիզախ․ Զոհրաբյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը դրական է գնահատել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով բեկանվել է նախորդ դատական ակտը և գործն ուղարկվել նոր քննության։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատարանը փաստացի արձանագրել է ընդդատության կանոնի խախտում, որի մասին պաշտպանական կողմը բարձրաձայնել էր դեռ առաջին դատական նիստի ընթացքում։

Նա նշել է, որ իրենց գնահատմամբ գործը պետք է քննվեր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և Վերաքննիչ դատարանի որոշումը կարևոր արձանագրում է այդ հարցում։

 

Կիսվել նյութով