Պատերազմն ավարտվի, անմիջապես կվերադառնանք. «Ռոսատոմ»-ի ղեկավար

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել վերսկսել համագործակցությունը ռուսական պետական կորպորացիայի հետ՝ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ փակ հանդիպումների ընթացքում որոշ երկրների ղեկավարներ ասել են, որ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո պատրաստ կլինեն վերադառնալ համագործակցությանը։

Լիխաչովը նաև նշել է, որ թեև Վաշինգտոնի ճնշումների պատճառով որոշ երկրներ հրապարակայնորեն խուսափում են համագործակցությունից, փակ քննարկումների ընթացքում նրանց դիրքորոշումը հաճախ բոլորովին այլ է։

Կիսվել նյութով