Փախլավան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգում․ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ նպատակ ունենալով «փախլավան» գրանցել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ «baklava» և «pakhlava» անվանումներով։ Այդ մասին հայտնում է Türkiye թերթը։

Հայտի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական կոմիտեի 21-րդ նստաշրջանում, որը կանցկացվի Չինաստանի Սյամեն քաղաքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։

Թուրքական պարբերականը նշում է, որ նախաձեռնությունը պայմանավորված է նաև Հունաստանի հետ մշակութային ժառանգության շուրջ տարիներ շարունակվող տարաձայնություններով։ Հոդվածում, մասնավորապես, ներկայացվում է պնդում, թե փախլավայի բաղադրատոմսը հիշատակվել է դեռևս սուլթան Մեհմեդ II Նվաճողի ժամանակների պալատական խոհարարական գրառումներում։

Կիսվել նյութով