Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում՝ Վեդիի վարչական տարածքում, «Changan» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի։
Դեպքի փաստով Վեդու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։
Քննչականի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը «Ավանգարդ» բժշկական կենտրոնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, ով, նախնական տեղեկություններով, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։