Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ փոխանակել են ռազմագերիների՝ այս անգամ «160-ը 160-ի դիմաց» ձևաչափով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայրենիք է վերադարձվել 160 ռուս զինծառայող, որոնց փոխարեն ուկրաինական կողմին են փոխանցվել 160 ռազմագերի։
Ներկայում վերադարձված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ աջակցություն։ Հիշեցնենք, որ նախորդ ռազմագերիների փոխանակումը տեղի էր ունեցել հունիսի 5-ին՝ «185-ը 185-ի դիմաց» բանաձևով։