Ռուսական խոշորագույն Wildberries մարքեթփլեյսը հուլիսի 7-ից բարձրացնում է վաճառողների համար նախատեսված միջնորդավճարները՝ պատճառաբանելով որոշումը վառելիքի թանկացմամբ և լոգիստիկ ծախսերի աճով։
Նոր կարգավորման համաձայն՝ միջնորդավճարները կավելանան 5-ից 20 տոկոսով՝ կախված ընտրված առաքման մոդելից։
Փորձագետների գնահատմամբ՝ այս փոփոխությունը կարող է հանգեցնել մարքեթփլեյսում վաճառվող ապրանքների մինչև 90 տոկոսի թանկացման, քանի որ վաճառողները, հավանաբար, լրացուցիչ ծախսերը կներառեն ապրանքների վերջնական գնի մեջ։