Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական հեռախոսազրույցն են ունեցել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փոխանցում է «Интерфакс»-ը։

Ուշակովի խոսքով՝ զրույցը սկսվել է Պուտինի շնորհավորանքով՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ։ Նա նաև հիշեցրել է ամերիկյան պետականության ձևավորման գործում Ռուսաստանի պատմական ներդրման մասին։

Զրույցի ընթացքում երկու առաջնորդները կարևորել են ընդհանուր պատմական հիշողության պահպանումը՝ առանձնահատուկ ընդգծելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունները։

Յուրի Ուշակովը նաև նշել է, որ այս տարի ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարություններն անցկացվում են առանձնահատուկ մասշտաբով, ինչին նույնպես անդրադարձ է եղել հեռախոսազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ սա ընթացիկ տարվա սկզբից ի վեր Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։

Կիսվել նյութով